
«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ից սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը
«Ռոսսելխոզնադզոր»-ը՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը, հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման համար՝ այդ երկրների կողմից կարանտինային ապրանքների ստացումը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով․ գրում է РИА Новости-ն՝ գործակալությանը հղումով։
Գործակալությունը հավելել է, որ սահմանափակումները գործում են մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը։


