
Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի ավարտը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության ևս մի հաստատում է․ Կոբախիձե
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի ավարտը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և հաջող համագործակցության ևս մի հաստատում է․ այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն՝ ԲԹԿ երկաթուղային գծի պաշտոնական բացման արարողության ժամանակ։
Նա նշել է, որ ԲԹԿ գիծը փորձարկման ռեժիմով աշխատում է 2017 թվականից, և բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի աճել է։
Կոբախիձեն նշել է, որ ԲԹԿ-ի լիարժեք շահագործման հանձնումը կբարձրացնի «Միջին միջանցքի» մրցունակությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօրվանից շահագործման է հանձնվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը՝ վրացական հատվածի արդիականացումից հետո: Երկաթգծի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունն անցկացվել է Վրաստանի Ախալքալաքի երկաթուղային կայարանում։


