04 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել երկրի միջուկային զինանոցն ընդլայնել սրընթաց կերպով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել երկրի միջուկային զինանոցն ընդլայնել սրընթաց կերպով

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել սրընթաց կերպով ընդլայնել երկրի միջուկային զինանոցը․ գրում է Reuters-ը՝ հղում անելով KCNA պետական լրատվական գործակալությանը։

Կիմ Չեն Ընը հայտարարությունն արել է միջուկային նյութերի արտադրության նոր բացված գործարան այցի ժամանակ։

Նա նշել է, որ զենքի համար նախատեսված միջուկային նյութերի արտադրական հզորությունը վերջին հինգ տարիների ընթացքում հասել է նախկին մակարդակի ավելի քան կրկնապատիկին։ Նա նաև հանձնարարել է էլ ավելի մեծացնել արտադրությունը՝ երկարաժամկետ ռազմավարական նպատակներին հասնելու համար։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026