04 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն և Իսրայելը պարտվել են մարտադաշտում․ Իրանի գերագույն առաջնորդ

ԱՄՆ-ն և Իսրայելը պարտվել են մարտադաշտում․ Իրանի գերագույն առաջնորդ

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական առումով ձախողվել են պատերազմում և այժմ անցել են Իրանում ներքին պառակտում սերմանելուն ուղղված արշավի․ գրում է Al Jazeera-ն։ 

Գրավոր ուղերձում Խամենեին ասել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած «ճնշման համակարգը» չի կարող հանդուրժել ուժեղ և անկախ Իրան։ Նա Իսրայելին բնութագրել է որպես այդ համակարգի «կեղծ առաջապահ դիրք»։

«Ռազմական ձախողում կրելով և խոր նվաստացում ապրելով՝ թշնամին այժմ վարում է հիբրիդային պատերազմ՝ կենտրոնանալով երկու ուղղության՝ ժողովրդի դիմադրողականության և պաշտոնյաների սխալ հաշվարկների վրա։ Նրանց հիմնական գործիքը կասկածի, հուսահատության, վախի և բաժանման սերմանումն է: Ժողովրդի շրջանում անվստահություն, հոռետեսական վերաբերմունք կամ հուսահատություն առաջացնող ցանկացած գործողություն այս երկրի և նրա ժողովրդի թշնամուն օգնելու ձև է», – ասել է Խամենեին` իրանցիներին կոչ անելով արձագանքել սթափությամբ և միասնությամբ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026