
Առաջին անգամ Վատիկանի հաղորդակցության բաժնի ղեկավար կին է նշանակվել
Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանի հաղորդակցության բաժնի ղեկավար է նշանակել Մարիա Մոնսերատ Ալվարադոյին, որը նախկինում աշխատել է ԱՄՆ-ում գործող EWTN կաթոլիկ մեդիա կազմակերպությունում․ գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ նման բարձր եկեղեցական պաշտոն կին է ստանձնում։
Ալվարադոն, որը ծագումով Մեխիկոյից է, կղեկավարի Վատիկանի hաղորդակցության դիկաստերիան՝ լայնածավալ կառույց, որը վերահսկում է Վատիկանի լրատվության բաժինը, ռադիոկայանը, թերթը, մամուլի ծառայությունը, ինչպես նաև այլ ստորաբաժանումներ։
Ալվարադոն իր պարտականությունները կստանձնի նոյեմբերին:


