
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի դեմ պատերազմին վերջ դնելու մասին օրինագիծ է ընդունել
Հանրապետականների կողմից ղեկավարվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով նախատեսվում է սահմանափակել նախագահ Թրամփի լիազորություններն Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու հարցում․ գրում է Reuters գործակալությունը։
Ներկայացուցիչների պալատը քվեարկել է 215 կողմ և 208 դեմ հարաբերակցությամբ. 4 հանրապետական միացել է դեմոկրատներին՝ աջակցելով բանաձևին, որը նախատեսում է նախագահ Թրամփին պարտադրել դուրս բերել ԱՄՆ զորքն Իրանից, եթե Կոնգրեսը պատերազմ չհայտարարի կամ չլիազորի ռազմական ուժի կիրառումը։
Նշվում է, որ առայժմ քվեարկությունն ունի խորհրդանշական բնույթ, քանի որ օրենսդրությունն ուժի մեջ մտնելու համար պետք է ընդունվի ոչ միայն Ներկայացուցիչների պալատի, այլև Սենատի կողմից։


