04 Հնս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չենք միջնորդել, որ փոխեն խափանման միջոցս, այս նույն որոշումը կարող էին դեկտեմբերի 30-ին կայացնել․ Բագրատ սրբազան

Չենք միջնորդել, որ փոխեն խափանման միջոցս, այս նույն որոշումը կարող էին դեկտեմբերի 30-ին կայացնել․ Բագրատ սրբազան

Կալանքի տակ գտնվելու այս ամբողջ ժամանակահատվածում իմ ընկալումներն առավել են խորացել և հաստատվել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության և ճշմարտության, և այն չարիքը, որ իր քաղցկեղային բջիջներով տարածված է մեր կյանքի բոլոր շերտերում, պետք է մաքրվի ուղղակի․ դատարանի շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։

Հիշեցնենք․ դատարանն այսօր Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի։ 

«Այս պահին չգիտեմ՝ ուր եմ գնում, իմ պաշտպանները կասեն»,- ABC Media-ի հարցին ի պատասխան ասաց Սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով իր պաշտպաններին․ «Նվիրյալ մարդիկ են, արդարության մարտիկներ»։

Հարցին՝ որևէ դիտարկում ունի՞, թե ինչու հենց այս շրջանում այս որոշումը կայացվեց, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Դա կհարցնեք Վազգեն Ռշտունի դատավորին։ Ես ուզում եմ ճշգրտում անել՝ մենք չենք դիմել, միջնորդություն չենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության համար, որպես այդպիսին։ Ես ուզում եմ սա շատ հստակ լինի, ո՛չ տնային կալանք, ո՛չ վարչական վերահսկողություն և ո՛չ էլ որևէ այլ բան․․․ Հիմա այսպիսի որոշում են կայացրել, որի հնարավորությունն ունեին դեկտեմբերի 30-ին կայացնելու, չեն արել, հիմա են արել, ուրեմն իրենց հարցրեք, թե ինչու են հիմա արել»։

Նա նշեց, որ մասնակցելու է հունիսի 7-ի ընտրություններին և քվեարկելու է Իջևանում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026