
Աշխարհում առաջին պատվաստանյութը՝ ստեղծված AI-ի օգնությամբ
Արհեստական բանականության (AI) օգնությամբ մշակվել է «հիմնովին նոր» պատվաստանյութ, որը կպաշտպանի վիրուսների լայն շրջանակից և կկանխի համավարակները․ գրում է BBC-ն։
Քեմբրիջի համալսարանի թիմը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ պատվաստանյութի հիմնական բաղադրիչն ամբողջությամբ նախագծվել է արհեստական բանականության միջոցով, ապա փորձարկվել մարդկանց վրա։
Նշվում է, որ պատվաստանյութը նախագծվել է այնպես, որ այն ազդեցություն ունենա կորոնավիրուսի բոլոր տեսակների, այդ թվում՝ Covid-ի բոլոր տարբերակների վրա, ինչպես նաև այն վիրուսների վրա, որոնցով ներկայում վարակվում են միայն կենդանիները։
Քեմբրիջի հետազոտողներն ուսումնասիրել են կորոնավիրուսային տարբեր շտամների գենետիկական առանձնահատկությունները, ապա արհեստական բանականությունը վերլուծել է այդ գենետիկական տվյալները և նախագծել «սուպեր-անտիգեն», որը կկարողանա մարզել իմունային համակարգն այնպես, որ այն կարողանա օրգանիզմը պաշտպանել վիրուսներից՝ նույնիսկ այն դեպքում, եթե դրանք մուտացիայի ենթարկվեն կամ մի նոր նոր վարակ կենդանիներից փոխանցվի մարդկանց։


