
Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին՝ պարզելու այս հերթական կեղծիքի աղբյուրը. «ՀայաՔվե»
«Բաղրամյան 26» տխրահռչակ տելեգրամյան ալիքն այսօր տարածել է ամբողջովին կեղծ և արհեստականորեն գեներացված մի ձայնագրություն, որում իբր լսվում է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձայնը․ այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե»-ն։
«Իշխանության սպասարկուների կողմից հերթական այս բանսարկությունը նպատակ ունի արատավորելու Չալաբյանի բարի համբավը և ներազդելու ընտրողի ազատ կամարտահայտման վրա, այն էլ՝ ընտրություններից անմիջապես մեկ օր առաջ, պաշտոնական լռության օրը:
Առաջիկայում Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին՝ պարզելու այս հերթական կեղծիքի աղբյուրը»,- ասված է հայտարարության մեջ։


