07 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՊՀ առաքելությունը զեկուցել է Հայաստանում ընտրությունների ընթացքի մասին

ԱՊՀ առաքելությունը զեկուցել է Հայաստանում ընտրությունների ընթացքի մասին

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ առաքելության համակարգող Ժակիպ Ասանովը նշել է Երևանի ընտրատեղամասերում քվեարկության ընթացքում տիրող հանգիստ մթնոլորտի մասին․ գրում է ria.ru-ն։

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է 18 կուսակցություն ու դաշինք։

«Մենք զրուցեցինք դիտորդների և հանձնաժողովի անդամների հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք հարցեր ունե՞ն կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ՝ կցանկանայի նշել, որ այստեղ աշխատանքային մթնոլորտը շատ հանգիստ է. մարդիկ արդեն գալիս և քվեարկում են», – նշել է Ասանովը Երևանի ընտրատեղամասերից մեկում։

Նրա խոսքով՝ ընտրությունները կազմակերպվել են պատշաճ կերպով, և մինչ այժմ քվեարկության գործընթացի հետ կապված որևէ հատուկ խնդիր չի առաջացել։ Ասանովը հայտարարել է, որ ԱՊՀ առաքելության ներկայացուցիչները նախատեսում են այցելել ոչ միայն Երևանի, այլև մարզերի ընտրատեղամասեր։

Առաքելությունն այսօր երեկոյան կհետևի ձայների հաշվարկի գործընթացին և կհրապարակի եզրակացություն՝ հիմնվելով իր արդյունքների վրա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026