
ՌԴ-ն տարիներ շարունակ զգուշացրել է ՀՀ-ին, որ ԵՄ-ն այլևս այն տնտեսական ինտեգրման միավորումը չէ, ինչ նախկինում էր․ Օվերչուկ
Մոսկվան անընդհատ ասում է Երևանին, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվել է ռազմաքաղաքական դաշինքի․ Вести-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք անընդհատ այս մասին ասել ենք Հայաստանին, և տարիներ շարունակ խոսել ենք դրա մասին։ Բնականաբար, այս ամենն արվել է փակ դռների հետևում։ Մենք չէինք ուզում հրապարակել դա։ Մենք ասել ենք, որ Եվրամիությունն այսօր այլևս այն տնտեսական ինտեգրման միավորումը չէ, ինչ նախկինում էր։ Այսօր դա մի միավորում է, որն արդյունավետորեն վերածվել է ռազմաքաղաքական միության, որը բացահայտորեն հայտարարում է մեր երկրի նկատմամբ իր թշնամանքի մասին», – նշել է Օվերչուկը։
Նա հավելել է, որ Մոսկվան հրավիրել և շարունակում է հրավիրել «հայ գործընկերների, ընկերների և դաշնակիցների ուշադրությունը դրա վրա, որպեսզի նրանք մտածեն, թե ինչ են անում»։


