
Ո՞վ է հաշվառված Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրում ․ ՆԳՆ-ից արձագանքել են
Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրում՝ Իսակովի փողոց, 23/7-ում հասցեում հաշվառված հավելյալ անձի վերաբերյալ ահազանգի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև՝ «23/7 հող․ կից տնակ» հասցեները․ տեղեկացնում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
«Տարածված լուսանկարի անձը հաշվառված է Իսակովի 23/7 հասցեի հարակից տարածքում գտնվող շինություններից մեկում»,- ասված է հաղորդագրությունում։


