
Իրանի ակտիվները Վաշինգտոնի համար պատերազմի ավար չեն․ Իրանի փոխարտգործնախարար
Արձագանքելով տեղեկություններին, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել իրանական ակտիվները՝ տարածաշրջանային դաշնակիցներին պատերազմական վնասների դիմաց փոխհատուցում տրամադրելու համար՝ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ տարածաշրջանի կառավարությունները փոխհատուցում պահանջելու իրավունք չունեն․ գրում է Reuters գործակալությունը։
Ղարիբաբադին X-ում կատարած գրառման մեջ նշել է, որ Իրանի ակտիվները «ո՛չ Վաշինգտոնի համար պատերազմի ավար են, և ո՛չ էլ նրա դաշնակիցների համար նախատեսված վճարումների հիմնադրամ»։
Հղում անելով հարցին ծանոթ աղբյուրին՝ Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ակտիվները տրամադրել Պարսից ծոցի իր դաշնակիցներին՝ Իրանի արդեն իսկ պատճառած և հետագայում պատճառելիք վնասների վերականգնմանն աջակցելու համար։


