08 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը չի բացառել բանակցությունների ձախողման դեպքում Իրանում ԱՄՆ հատուկջոկատայիններ «իջեցնելու» հարցը

Թրամփը չի բացառել բանակցությունների ձախողման դեպքում Իրանում ԱՄՆ հատուկջոկատայիններ «իջեցնելու» հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն, ամերիկյան կողմը հնարավոր է՝ Իսլամական Հանրապետության տարածքում հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ գործողություն իրականացնի՝ ռազմական խնդիրների լուծման նպատակով․ գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Financial Times-ին։

«Կա երկու տարբերակ․ կա՛մ մենք կմտնենք (Իրանի տարածք – խմբ․) և կլուծենք այն հարցերը, որոնք նախկինում ռազմական ճանապարհով չի հաջողվել լուծել, կա՛մ պարզապես կպահպանենք Իրանի շրջափակումը, որովհետև, ինչպես պարզվեց, դա, ավելի արդյունավետ է, քան ցանկացած ռազմական հարձակում», – Financial Times-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է, որ Իսրայելի և Իրանի միջև ներկայիս լարվածությունը չպետք է ազդի Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցային գործընթացի վրա։

«Դա ոչ մի կերպ չի ազդի գործարքի վրա։ Կարծում եմ՝ գործարքը կիրականանա։ Տեսնենք՝ ինչ կլինի»,- հավելել է Թրամփը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026