
Կստեղծվի ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խումբ՝ գործընկերությունը խորացնելու համար. Մարթա Կոս
ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ չնայած «արտաքին միջամտությանը»՝ ՀՀ ընտրություններում «տարած հաղթանակի» առթիվ։
«Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում՝ այս հաղթանակը ևս մեկ անգամ հաստատում է հայ ժողովրդի ընտրությունը դեպի ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան։ Ես կայցելեմ Հայաստան առաջին իսկ հնարավորության դեպքում. Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ մնում է անսասան։ Այսօր մենք նաև կստեղծենք ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խումբ՝ մեր գործընկերությունը խորացնելու համար»,- ասվում է գրառման մեջ։


