08 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի միջամտության պայմաններում․ Զախարովա

ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի միջամտության պայմաններում․ Զախարովա

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ ՀանրապետությանԿենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հայտարարել է հաղթանակի մասին, «չի ապահովել իշխանության մենաշնորհը»։

«Ավելին, նախորդ ընտրական ցիկլի համեմատ նրա աջակցությունը նկատելիորեն նվազել է»,- հավելել է Զախարովան։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ձևավորել իր ապագա գործողությունների ուղին՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկված իրական քայլերը։

«Ինչ վերաբերում է Մոսկվայի ապագա քաղաքականությանը Հայաստանի հետ հարաբերություններում, մենք մտադիր ենք ձևավորել մեր ուղին՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկված իրական քայլերը», – ընդգծել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով, և որ հայ ժողովուրդը եղբայրական է Ռուսաստանի Դաշնության համար։

«Միևնույն ժամանակ՝ վերջին ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ հայ հասարակությունը չափազանց բևեռացված է»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ «նման պայմաններում՝ Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնելն՝ առանց բնակչության բոլոր շերտերի կարծիքը հաշվի առնելու, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա բաժանում և սոցիալ-տնտեսական ցնցումներ»։ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները կառաջնորդվեն ազգային շահերի վրա հիմնված մոտեցումներով», – ընդգծել է դիվանագետը։

Զախարովան նաև նշել է, որ հայ հասարակության մեջ կա հստակ պահանջարկ՝ զարգացնելու կապերը Ռուսաստանի Դաշնության հետ և շարունակելու ԵԱՏՄ-ին անդամակցությունը։

Նա նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին, որը ավանդաբար խորապես հարգված է երկրում, նույնպես գործող վարչախմբի կողմից ենթարկվել է հարձակման։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026