
Պետական աշխատողների վրա ճնշումները՝ մասնակցելու իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, մեծ մտահոգություններ են առաջացնում․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդ
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները հնարավորություն տվեցին ընտրողներին ազատ ընտրություն կատարելու տարբեր քաղաքական ուժերի միջև։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան նաև հենց ընտրողների վրա։ Արշավը լի էր պառակտում սերմանող հռետորաբանությամբ, նաև ձայներ գնելու և այլ ընտրական խախտումների տարբեր մեղադրանքներով, որի հետևանքով ընդդիմադիր շատ ուժեր զերծ մնացին ակտիվորեն մասնակցելուց նախընտրական քարոզարշավին․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Ֆարահ Քարիմին։
«Պետական ապարատի ներկայացուցիչների վրա ճնշումները՝ մասնակցելու իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև այն բոլոր սոցիալական և տնտեսական միջոցառումները, որոնք ձեռնարկվել էին, մեծ մտահոգություններ են բարձրացնում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորությունների ազատության հետ կապված։ Անբավարար վերահսկողությունը և, իհարկե, քարոզարշավի ֆինանսական միջոցների կանոնակարգումը սահմանափակում էին թափանցիկությունը և հանրային վերահսկողության հնարավորությունները,– ասաց նա։
Ընտրողների հասանելիությունն անաչառ և հուսալի տեղեկատվությանը բացասական ազդեցություն է կրել հենց բևեռացված մեդիա միջավայրի, պառակտում սերմանող առցանց արշավների և մանիպուլյատիվ բովանդակության պատճառով։


