08 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, ոչ թե տեխնիկական բնույթի են, այլ քաղաքական․ Արման Աբովյան

Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, ոչ թե տեխնիկական բնույթի են, այլ քաղաքական․ Արման Աբովյան

Ձայների հաշվարկի արդյունքում 4 ընտրատեղամասից արդեն ունենք տվյալներ, որ  120 ձայն կրկին վերադարձվել է մեզ․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։

«Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում ոչ թե տեխնիկական բնույթի են, այլ քաղաքական՝ հաշվի առնելով այն գործընթացները, որոնք կարող են ծավալվել ԱԺ-ում, եթե, օրինակ, խորհրդարանում լինի 3 ընդդիմադիր ուժ, և այլ պրոցես կգնա, եթե լինի 2 ընդդիմադիր ուժ»,-ասաց նա։

«Քանզի մենք չունենք առայժմ փաստագրական տվյալներ, ես 100 տոկոսով պնդել չեմ կարող, բայց այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, հուշում են, որ հնարավոր է՝ այդ վարկածը լինի»,-հավելեց նա։

Արման Աբովյանը նշեց, որ իրենք մանդատակռիվ չեն անում, բայց «ամեն քվեի հետևից գնալու ենք»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026