
Ստամբուլում Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ԱԳ նախարարները նշել են «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը
Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարներն այսօր եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել են «Միջին միջանցքը»․ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարությունն արել է Ստամբուլում ԱԳ նախարարների մակարդակով Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարի խոսքով՝ հանդիպման ընթացքում նշվել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը, և «մտքերի փոխանակում է տեղի ունեցել դրա մաս կազմող TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ»։
Նա ընդգծել է, որ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը, պետք է լուծվեն մի շարք կարևոր հարցեր։


