09 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպացի գործիչներն առաջարկում են «սև ցուցակ»-ում ներառել նաև Համայն ռուսիո պատրիարքին

Եվրոպացի գործիչներն առաջարկում են «սև ցուցակ»-ում ներառել նաև Համայն ռուսիո պատրիարքին

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Կիրիլին ներառել Եվրամիության «սև ցուցակում»՝ հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակում․ հայտնում է «Euronews»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ եթե առաջարկը հաստատվի, պատրիարք Կիրիլի նկատմամբ կարող են կիրառվել ԵՄ պատժամիջոցներին բնորոշ սահմանափակումներ, այդ թվում՝ մուտքի արգելք և ակտիվների սառեցում ԵՄ տարածքում։

Այս պահին խոսքը դեռ առաջարկի մասին է, և այն պետք է ստանա ԵՄ անդամ պետությունների միաձայն աջակցությունը՝ ուժի մեջ մտնելու համար։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026