
Հեռացե՛ք մեր տարածաշրջանից, եթե ուզում եք անվտանգ լինել․ Աբբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Միացյալ Նահանգներին դուրս բերել իր զորքերը Մերձավոր Արևելքից:
«Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի որևէ հարձակում կամ սպառնալիք։ Հեռացե՛ք մեր տարածաշրջանից, եթե ուզում եք անվտանգ լինել», – նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանի դեմ հարվածների մասին, այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում խոցվել էր ամերիկյան Apache ուղղաթիռ։ Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հարձակվել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա։


