13 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն

Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն

Երևան քաղաքի քրեական դատարանի որոշմամբ Արտակ Ավետիսյանն ազատվեց բանտային կալանքից և նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով․ տեղելացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։ Մայիսի 14-ին նրա տանը խուզարկություն էր անցկացվել, իսկ հաջորդ օրը նա կալանավորվել էր 1 ամսով։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026