10 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփ-Նեթանյահու լարվածություն. Իսրայելը պատրաստ է գործել միայնակ

Թրամփ-Նեթանյահու լարվածություն. Իսրայելը պատրաստ է գործել միայնակ

Սև կատու է անցել Թրամփի ու նեթանյահուի միջև: ԱՄՆ Նախագահը նախազգուշացումներ է ուղարկել Իսրայելի ղեկավարին:

«Բիբի, դու պետք է զգույշ լինես, այլապես շատ շուտով կարող ես մնալ մենակ.,- ասել է Թրամփը դիմելով Նեթանյահուին:

Վերջին ժամանակներում ԱՄՆ նախագահն առաջին անգամը չէ որ զգուշացումներ է ուղարկում Նեթանյահուին, որին սակայն կարծես չի էլ հուզում այս ամենը: Նեթանյահուն կառավարության նիստ է գումարել ու ասել, որ Իսրայելը կարող է ստիպված լինել դիմակայել Իրանին առանց ԱՄՆ-ի աջակցության՝ ընդունելով դրա հնարավոր հետևանքները։

«Մենք չենք ցանկանում հասնել այդ կետին, բայց գիտենք, որ կարող ենք»,- ասել է Բենիամին Նեթանյահուն, ակնարկելով զենքի մատակարարումների դադարեցման և միջազգային մեկուսացման հնարավորության մասին:

Սա փաստացի առաջին անգամն է, երբ Իսրայելի ղեկավարությունը հրապարակային մակարդակում խոսում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների մասին՝ նույնիսկ առանց Վաշինգտոնի աջակցության։ Մինչ Նեթանյահուն խոսում էր քաղաքական պատրաստակամության մասին, բանակը հայտարարեց ռազմական պատրաստվածության մասին։ Կառավարության անդամների հետ հանդիպումից հետո Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը նշեց` պատրաստ են վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները: Նրա խոսքով՝ Իրանի՝ պայմաններ թելադրելու և իրականությունը փոխելու փորձը կձախողվի։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026