10 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է Ստյոպա Սաֆարյանին

Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է Ստյոպա Սաֆարյանին

Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի` զրպարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում․ տեղեկանում ենք «Սրբազան պայքար» Facebook-յան էջից։

«Ստյոպա Սաֆարյանը մի քանի անգամ տարածել է գրառումներ, որտեղ «խորը անասուն» արտահայտությունը վերագրել է Բագրատ Սրբազանին, սակայն Սրբազանի կողմից այդ արտահայտությունը երբեք չի հնչեցվել, տարածված ձայնագրության մեջ տվյալ արտահայտությունն անողն ակնհայտորեն Բագրատ Սրբազանը չէ:

Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն և սահմանել է հատուցում 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` չնայած հայցվորը պահանջել էր 3,000,000 (երեք միլիոն ՀՀ դրամ)»,- տեղեկանում ենք հրապարակված հայտարարությունից:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026