
Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
ՀՀ վճռաբեկ դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի բողոքը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, ըստ որի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու Առաջին ատյանի որոշումը բեկանվել էր, որոշում է կայացրել վարույթ ընդունելը մերժելու մասին․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ստացվում է Բարձր դատական ատյանը ևս իր համաձայնությունն է հայտնել, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ»,- նշել է փաստաբանը։



