
Կայծակի հարվածից փլուզվել է Երևան-Սևան մայրուղու կամուրջն ու ճանապարհի մի հատված
Այսօր ժամը 19։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել․ տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները։
Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարները և ոստիկանները տանում են աշխատանքներ։
Երևեկությունը կազմակերպվում է հանդիպակած ուղղությամբ մեկ գոտիով»,- ասված է հաղորդագրությունում։


