
Վերջին 4 տարում Երևանը համալրվել է ավելի շատ կանաչ տարածքով, քան համալրվել էր դրան նախորդող 22 տարում․ Տիգրան Ավինյան
Վերջին 4 տարում Երևան քաղաքում 60 հեկտար, այսինքն՝ 60․000 քառակուսի մետր նոր կանաչ տարածք է ավելացել իր ոռոգման համակարգերով․ այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի իրականացրած աշխատանքները, հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Վերջին 4 տարվա աշխատանքը, կրկին պատասխանատու հայտարարում եմ, ավելին է, քան դրան նախորդող 22 տարիների աշխատանքը միասին վերցրած, այսինքն՝ վերջին 4 տարում Երևան քաղաքը համալրվել է ավելի շատ կանաչ տարածքով, քան համալրվել էր դրան նախորդող 22 տարիներին։ Էլ չասեմ, որ դրանք բոլորը նաև ոռոգման համակարգերով են հագեցած, և այս բոլոր տարածքները դուք կարող եք տեսնել Եռաբլուրի ճանապարհին՝ մոտավորապես 12 հեկտար, Նորք-Մարաշի լանջերին՝ մոտավորապես 7 հեկտար, տարբեր հատվածներում ունենք անտառ-պուրակներ»,-ասաց քաղաքապետը։
Ինչ վերաբերում է խցանումներին, ապա դրանց առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ «Այն բերել է մեքենաների ահռելի աճի, ինչն էլ հանգեցրել է խցանումների։ Մեքենաների համար պետք է սահմանափակումներ մտցվեն»։


