13 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան

Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան

Երևան քաղաքում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին՝ կցելով նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը․ հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքի վրա, անհրաժեշտ է նաև ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համատիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը կամ թույլտվությունը։

ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների շենքերի կամ տարածքների դեպքում պահանջվում է հիմնադրի գրավոր համաձայնությունը։

Առանց համապատասխան թույլտվությունների իրականացված որմնանկարները կամ գրաֆիտիները ենթակա են մաքրման՝ իրականացնողի, վարչական շրջանի կամ համատիրության կողմից։

Եթե իրականացնողը առարկում է մաքրման պահանջին, ապա հարցը կարող է լուծվել դատական կարգով՝ պատճառված վնասի փոխհատուցման կամ իրականացված որմնանկարի/գրաֆիտիի մաքրման պարտավորությունը սահմանելու միջոցով։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026