
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12-ամյա բնակչի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ABC Media-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք՝ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում․ նրա օրգանիզմում հայտնաբերվել էր բարձր դոզայով թմրամիջոց։


