15 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
World Naked Bike Ride․ հարյուրավոր մերկ հեծանվորդներ ակցիա են իրականացրել Լոնդոնի փողոցներում

World Naked Bike Ride․ հարյուրավոր մերկ հեծանվորդներ ակցիա են իրականացրել Լոնդոնի փողոցներում

Հարյուրավոր հեծանվորդներ հունիսի 14-ին մասնակցել են Լոնդոնում անցկացված World Naked Bike Ride միջոցառմանը․ գրում է Euronews-ը։

Ամենամյա այս միջոցառումը, որն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում, նպատակ ունի խթանել հեծանվային անվտանգությունը և բնապահպանական իրազեկվածությունը։ Մասնակիցներն անցել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերով, այդ թվում՝ Վիկտորիա հուշահամալիրի և խորհրդարանի շենքի մոտով, իսկ շատերն իրենց ուղերձն ընդգծել են մարմնին պատկերված նկարներով և կարգախոսներով։

Կազմակերպիչները նշել են, որ միջոցառման նպատակն է հիշեցնել վարորդներին, որ հեծանվորդները ճանապարհային երթևեկության լիիրավ մասնակիցներ են և արժանի են բավարար տարածքի ու պաշտպանության։

Երթը գրավել է բազմաթիվ տեղացիների և զբոսաշրջիկների ուշադրությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026