15 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը կրկին Եվրամիության խոշոր մատակարարներից է

Ռուսաստանը կրկին Եվրամիության խոշոր մատակարարներից է

Եվրոպական միության գազի ներմուծման ընդհանուր ծավալով և արժեքով Ռուսաստանը չորրորդն է։ Զիջում է միայն ԱՄՆ-ին, Նորվեգիային և Ալժիրին․ գրում է ТАСС-ը՝ հղում անելով իր հաշվարկներին և «Eurostat»-ի տվյալներին։

Ըստ հրապարակված տվյալների՝ ԵՄ-ի գազի ներմուծման ընդհանուր ծավալի 15․8 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։

«Ապրիլի ընթացքում, օրինակ, Եվրամիությունը Ռուսաստանից գնել է 1․28 միլիարդ եվրոյի գազ,- գրում է աղբյուրն՝ ավելացնելով,- Չնայած վերջին տարիներին Եվրոպայում ռուսական էներգակիրներից կախվածության նվազեցման քաղաքականությանը, ներկայացված ցուցանիշները ցույց են տալիս, որ ռուսական գազը շարունակում է պահպանել նկատելի դերը եվրոպական շուկայում»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026