
Վարագ Գրիգորյանի մասնակցությամբ ֆիլմը կցուցադրվի Հոլիվուդի փառատոնում
Հայ-ամերիկյան դերասան Վարագ Գրիգորյանի մասնակցությամբ «Շնչիր, եղբայր, շնչիր» (Breathe, Brother, Breathe) կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա հունիսի 21-ին Լոս Անջելեսի Dances With Films կինոփառատոնում։
Ֆիլմը պատմում է ասթմա ունեցող իրանական ծագմամբ աշակերտի մասին։ Իր ներգաղթյալ ընտանիքի հետ հարաբերություններ կառուցելու և ինքնավստահություն ձեռք բերելու համար նա սկսում է սովորել շեփոր նվագել։
Ֆիլմն ուսումնասիրում է մշակութային մեկուսացման, մեծանալու, հասարակության մեջ իր տեղը գտնելու և ընտանեկան հարաբերությունների թեմաները։


