16 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը մերժել է Տիրան Խաչատրյանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ «ՓաստԻնֆո»

Դատարանը մերժել է Տիրան Խաչատրյանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ «ՓաստԻնֆո»

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց. գրում է «ՓաստԻնֆո»-ն։

«Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, մերժեց քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։

Խաչատրյանը նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հիմքում, մասնավորապես, դրվել է քրեական հետապնդման ժամկետների խախտման հարցը։

Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով՝ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի էթնիկ զտման օրերին, Երեւանում տեղի ունեցած միջադեպի գործով։ Նշենք, որ այդ օրերին Երևանում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, որի ժամանակ վարորդներից մեկը մեքենան վարել է դեպի ցուցարարները, ինչի ժամանակ էլ Տիրան Խաչատրյանը ձեռքով հարվածել է։ Նշված գործով Խաչատրյանը 2023թ նոյեմբերին կասկածանքի շուրջ հրավիրվել էր հարցաքննության, հրաժարվել ցուցմունք տալուց, ինչից հետո շուրջ երեք տարի գործը «մոռացվել» է, Խաչատրյանն ունեցել է փաստացի հետապնդման ենթարկվող անձի կարգավիճակ։

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ հարցը զգայուն է, այժմ ՍԴ-ում քննարկման առարկա է դարձվում»,- նշում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026