16 Հնս
2026
19° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություն կլինի

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություն կլինի

Երթևեկության փոփոխություն՝ Օրբելի-Կիևյան փողոցների խաչմերուկում։ Կիևյան փողոցի 1-ին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ երթևեկողներին կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով, Օրբելի փողոցի կողմից երթևեկողներին՝ 1-ին երթևեկելի գոտուց միայն աջ, իսկ 2-րդից` ուղիղ և ձախ ուղղություններով․ տեղեկանում են Երևանի քաղաքապետարանից։

«Հալաբյան-Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված խաչմերուկում 1, 2, 3 երթևեկելի գոտիներից կթույլատրվի աջ շրջադարձ, իսկ 4-րդից՝ ուղիղ և հետադարձ, Քըրքորյան փողոցի կողմից 1-ին երթևեկելի գոտուց աջ և ձախ շրջադարձ, 2 և 3 գոտիներից դեպի ձախ, իսկ 4-րդ գոտուց միայն հետադարձ:

Նշված խաչմերուկում Մարզահամերգային համալիրի հարթակից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026