16 Հնս
2026
19° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղն առավոտից

Որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղն առավոտից

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարները երեկոյան ժամին՝ մութն ընկնելուց հետո, դադարեցրել են Վանաձոր քաղաքի Փամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները, որ վերսկսվել էին այսօր առավոտյան ժամը 08։00-ին․ գրում է shamshyan.com-ը։

«Որոնողական աշխատանքներին միացել էին ՀՆՓԱԿ-ի և Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, ինչպես նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի հրշեջ փրկարարաներ, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, մեծ թվով համայնքային ոստիկաններ»,- նշում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 17-ին, առավոտյան ժամը 08։00-ին։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026