
Մուսալեռում վթարից հետո «Գազել»-ը գլխիվայր շրջվել է ու հայտնվել դաշտում
Հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆայել Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 70-ամյա Յուրիկ Ն․-ի վարած «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում՝ բախվելով բետոնե էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով վարորդներից Յուրիկ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մոտակա բժշկական կենտրոն»,- նշում է լրատվամիջոցը։


