
Թրամփը պետք է հեռու մնա Բրազիլիայի ընտրություններից․ Բրազիլիայի նախագահ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրազիլիայի նախագահական ընտրություններում նախընտրելի թեկնածու ունենալու իրավունք ունի, սակայն պետք է «հեռու մնա» այս տարի կայանալիք ընտրություններից․ գրում է Reuters գործակալությունը։
Լուլան, որը մտադիր է առաջադրվել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում՝ հայտարարությունն արել է անմիջապես այն բանից հետո, երբ Թրամփը լրագրողներին ասել է, որ Բրազիլիան դարձել է «մի փոքր կոշտ» և «քաղաքական առումով վտանգավոր»:
«Նրանք բավականին կոշտ են գործում, բայց Միացյալ Նահանգներից ավելի կոշտ ոչ ոք չի գործում», – ասել է Թրամփը։
Լուլայի գլխավոր մրցակիցը սենատոր Ֆլավիո Բոլսոնարոն է՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի որդին: Ժաիր Բոլսոնարոն, որը Թրամփի համախոհն է, տնային կալանքի տակ է 2022 թվականի ընտրություններից հետո պետական հեղաշրջում ծրագրելու համար անցյալ տարի դատապարտվելուց հետո։


