19 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այդ մարդը պետք է աշխատի Կառավարության պահակ, այլ ոչ թե ղեկավար. Ռոբերտ Քոչարյան

Այդ մարդը պետք է աշխատի Կառավարության պահակ, այլ ոչ թե ղեկավար. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի շարք լրատվականների ներկայացուցիչներին տված հարցազրույցում խոսել է հետընտրական շրջանի, իր հետ կապված քրեական գործի, երկրից դուրս գալու արգելքի և այլ հարցերի շուրջ:

ABC Media-ն առանձնացրել է մի քանի կարևոր կետեր.

  • Երեք օր առաջ լրատվամիջոցների հարցմամբ իմ վրա որևէ քրեական գործ չկար, մեկ օր անց պարզվեց, որ այդպիսի գործ արդեն կա: Այդ գործով հրավիրվել եմ Հակակոռուպցիոն կոմիտե, ծանոթացել եմ. աբսուրդ է ուղղակի, նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ: Ամբողջ այդ մեղադրանքի մեջ իմ միակ գործողությունը, որը նկարագրված է, այն հանգամանքն է, որ ես որպես նախագահ 2004 թվականին Կառավարության որոշում եմ վավերացրել:
  • Կառավարությանն բոլոր որոշումները 1995-2007 թվականները վավերացվում էին նախագահների կողմից. այդպիսինն էր սահմանադրական պահանջը: Որևէ կապ քրեական գործում ուղղակի չկա:
  • Ինձ համար ուղղակի մարդը, որն ասում է, որ խնդիր չկա, ԱԱԾ-ի աշխատողն ինքն է որոշում՝ ինչ արտահոսք տալ և չտալ, այդ մարդն ամենից շատ պետք է աշխատի Կառավարության պահակ, այլ ոչ թե Կառավարության ղեկավար:
  • Ինչ վերաբերում է իմ մեկնելուն, ապա ես պետք է թռչեի 14-ին, իսկ վերադարձս ամսի 17-ին էր` երեք օր: Նախօրոք հայտարարել ենք իմ թռիչքի մասին, և հատուկ էինք հայտարարել՝ մտածելով, որ երևի մի այսպիսի սադրանք կփորձեն անել:
  • Ամեն քաղաքացի պետք է մտածի, թե ինչ աստիճանի է իր անձնական կյանքը պահպանված ՀՀ-ում… Ես ամեն տարի 7-8 անգամ բացակայել եմ ՀՀ-ից և, ինչպես տեսնում եք, դեռ այստեղ եմ:
  • Բոլոր իրական հարցումներով մենք շեմը հաղթահարում էինք: Այդ ընտրազանգվածի մոբիլիզացիայի տեսանկյունից մեր մասնակցությունը կարևոր էր: Եթե մենք փոշիացնեինք այդ ձայները, դա մեկ ուրիշ հարց է:
  • Ամենից արտառոցը ԿԸՀ-ի որոշումն էր, որով ԲՀԿ-ն ուղղակի դուրս մնաց: Քիչ էր այդ հանգամանքը, հաջորդ օրը հանձնաժողովի նախագահը հարցազրույց է տալիս և փորձում է հիմնավորել, թե ինչու է դա արել. իր հիմնավորմամբ՝ վերաքվեարկությունը լավ բան չի: Այսինքն, օրենքը ենթադրում է վերաքվեարկություն, հանձնաժողովի նախագահը, որը պետք է օրենքի կատարողը լիներ, բացատրում է, թե ինչի համար ինքը չի կատարել այդ օրենքը՝ որովհետև ինքը համարում է, որ վերաքվեարկությունը լավ բան չի:
  • Չկա որևէ մեկ լծակ, որը գործադիր իշխանությունը կարող էր օգտագործել ընտրությունները կեղծելու համար, ու չի օգտագործել:
  • Մենք նույնիսկ մինչև ընտրական գործընթացը համարում էինք, որ ընդդիմությունը շատ ավելի ակտիվ կարող էր համագործակցել, և ուղղակի հիշեցնեմ, որ մյուս ուժերն էին փորձում մեզանից որոշ չափով հեռավորություն պահել, ինչը ես հասկանում եմ, և ենթադրում եմ, որ նաև ճիշտ էին անում այդ ընթացքում: Հիմա, իհարկե, համարում եմ, որ համագործակցությունը պետք է, մենք դրա մասին հայտարարություն արել ենք և սա մեր ընդհանուր մոտեցման շրջանակներում է գտնվում, անկասկած:
  • Ես նախագահ ժամանակ ընդհանրապես չէի ճանաչում Սամվել Կարապետյանին, ես նրան առաջին անգամ հանդիպել եմ նախագահ չլինելուց մի երկու-երեք տարի անց: Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին, մենք ունեցել ենք ընդհանուր ընկերներ: Կոմունիկացիայի հնարավորությունը կա. հանդիպման կարիք լինի, ուրեմն կհանդիպենք:
Ընտրություն 2026   Ընտրություն 2026