21 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ծանրամարտի հավաքականը մրցահարթակ դուրս կգա նոր և ինքնատիպ համազգեստով

Հայաստանի ծանրամարտի հավաքականը մրցահարթակ դուրս կգա նոր և ինքնատիպ համազգեստով

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ներկայացրել է իր նոր մրցումային մարզահագուստը, որն աչքի է ընկնում թարմ և ինքնատիպ ձևավորմամբ. հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Նոր դիզայնով մարզահագուստն ունի կապույտ հիմնական գույն, որի վրա տեղ են գտել «Armenia» գրառումն ու Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Համազգեստի թիկունքի հատվածում պատկերված կլինի ֆեդերացիայի տարբերանշանը։

Հատկանշական է, որ շարունակվում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և հայկական «Մելանտե» ընկերության միջև արդյունավետ համագործակցությունը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի հայ ծանրորդների մրցումային հագուստը բացառապես հայկական արտադրության է լինելու»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի ծանրամարտի հավաքականը մրցահարթակ դուրս կգա նոր և ինքնատիպ համազգեստով

Ընտրություն 2026   Ընտրություն 2026