
Զելենսկին հրաժարվել է Լեհաստանի նախագահի հետ հանդիպումից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ հեռախոսազրույցից և Վարշավայում կայանալիք հանդիպումից․ գրում է «Европейская правда»-ն։
Կիևը չեղարկել է այցը և առաջարկել հանդիպումը տեղափոխել անորոշ ժամկետով։ Լեհ-ուկրաինական հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Զելենսկին ուկրաինական ռազմական ստորաբաժանումներից մեկն անվանել է«Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւՀԱ) հերոսների» պատվին։
Լեհաստանը ՈւՀԱ-ն համարում է պատասխանատու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վոլինում լեհերի զանգվածային սպանությունների համար։
Ի պատասխան՝ Նավրոցկին Զելենսկիին զրկել է լեհական բարձրագույն պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից, իսկ Զելենսկին փոստով հետ է ուղարկել այն։


