
ՌԴ-ում 8 օր անց գետում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինը
Ինգուշեթիայում 8 օր տևած որոնումներից հետո հայտնաբերվել է ութամյա Խիզիրի մարմինը․ գրում է «Раптли» տելագրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ երեխան ցատկել էր Սունժա գետ՝ ընկերոջը օգնելու համար, սակայն ուժեղ հոսանքը տարել էր նրան։
Տղայի ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերվել է դեպքի վայրից մոտ 10 կմ հեռավորության վրա։


