
Եկեղեցու ճանապարհին քաղաքացին ոտքը վնասել է․ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և մոտեցրել նրան իր անձնական ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրությունում։


