23 Հնս
2026
24° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մահացել է «Վերջին մարտը» երգի հեղինակը․ նա 89 տարեկան էր

Մահացել է «Վերջին մարտը» երգի հեղինակը․ նա 89 տարեկան էր

89 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Նոժկինը, որ հանդիսատեսին առավել հայտնի էր «Քայլելով տանջանքների միջով» և «Ռեզիդենտի սխալը» ֆիլմերում․ հայտնել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։

Նոժկինը նաև դրամատուրգ էր, բանաստեղծ, գրող։ Նա Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության, Ռուսաստանի գրողների միության և Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի անդամ էր ու պետական մրցանակի դափնեկի։

«Նրա դերերը «Քայլելով տանջանքների միջով», «Ռեզիդենտի սխալը», «Փառավոր գործերի սկզբում», «Պետրոսի երիտասարդությունը», «Միայնակ նավարկություն», «Ազատագրում» ֆիլմերում դաստիարակել են մարդասիրություն և անսահման սեր հայրենիքի նկատմամբ։ Բացի այդ, Նոժկինը «Անմահ գնդի» հիմնի և մի շարք երգերի հեղինակն էր՝ «Վերջին մարտը», «Ռժև քաղաքի մոտ», «Ես սիրում եմ քեզ, Ռուսաստան»», – ասված է Կինեմատոգրաֆիստների միության տարածած հաղորդագրությունում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026