
ՀՀ Կարմիր գրքի կենդանիների ու բույսերի մասին տեղեկությունը՝ նաև սմարթֆոնով
Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության շրջանակում մշակվել է Red Book of Armenia բջջային հավելվածը, որը նախատեսված է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու և հանրության իրազեկվածությունը բարձրացնելու համար․ տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունւց։
«Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող շարժական սարքերի համար և հնարավոր է անվճար ներբեռնել App Store-ից և Google Play Store-ից։
Red Book of Armenia հավելվածն ունի գիտական, էկոկրթական և ճանաչողության բարձրացման նպատակ և հնարավորություն է տալիս ծանոթանալ Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների՝
- կենսաբանական դասակարգմանը,
- թվաքանակին,
- բնակեցման և տարածման վայրերին,
- ձևաբանական առանձնահատկություններին,պահպանության կարգավիճակին և այլ կարևոր տեղեկությունների։
Հավելվածի ինտերակտիվ քարտեզի միջոցով կարելի է տեսնել տեսակների տարածվածությունը Հայաստանի տարածքում։
«Հետադարձ կապ» գործիքը հնարավորություն է տալիս օգտատերերին մասնակցել կարմիրգրքյան տեսակների ուսումնասիրման և տվյալների հավաքագրման գործընթացին՝ փոխանցելով դաշտային դիտարկումների ընթացքում հայտնաբերված տեսակների լուսանկարներ և այլ տեղեկություններ»,- ասված է հաղորդագրությունում։


