23 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիրակի վաղ առավոտից Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Կիրակի վաղ առավոտից Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 28-ին վազքի մրցույթի անցկացման համար Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։

«Այսպես՝

06:30-09:00

  • Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց)
  • Փավստոս Բուզանդի փողոց


07:30-10:00

  • Խանջյան փողոց
  • Տիգրան Մեծի պողոտա
  • Երվանդ Քոչարի փողոց


07:30-10:30

  • Ալեք Մանուկյան փողոց
  • Ավետիք Իսահակյան փողոց
  • Տերյան փողոց
  • Թումանյան փողոց
  • Աբովյան փողոց

 

08:00-12:00

  • Վազգեն Սարգսյան փողոց
  • Բեյրութի փողոց
  • Արգիշտիի փողոց
  • Մաշտոցի պողոտա
  • Հակոբ Պարոնյան փողոց
  • Պռոշյան փողոց
  • Մարշալ Բաղրամյան պողոտա
  • Մոսկովյան փողոց (մինչև Մաշտոցի պողոտա)

Նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում, այդ թվում՝ Ամիրյան, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026