23 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ ծիծաղելի․ Իշխան Սաղաթելյանը՝ իր տան խուզարկության մասին

Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ ծիծաղելի․ Իշխան Սաղաթելյանը՝ իր տան խուզարկության մասին

Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա քիչ ծիծաղելի հոդվածներով են եկել․ խոսելով իր տանն իրականացված խուզարկության մասին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն էին իրականացնում, ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու, չգիտեմ, այսպես ինչ-որ անհասկանալի բանով։ Բավականին մեծ խմբով ամբողջ շենքը շրջափակել էին, չգիտեմ, քննչական մեծ խումբ և այլն, ծիծաղելի է այս ամեն ինչը։ Առգրավեցին տան զարդերը, որոշ կանխիկ գումար։ Ընդամենը կարող եմ ասել, որ այս յոթ տարիների հերթական հետապնդումն է, հերթական ապօրինի գործընթացն է, ԴԱՀԿ-ին ներգրավել են մի պրոցեսի մեջ, ինչ-որ ապօրինի պահանջներ է ներկայացրել»,- ասել է նա։

Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանի սպառնալիքներից հետո կարծել է, թե ավելի լուրջ գործերով կգան իրենց հետևից։

«Օրինակ՝ ժամանակին սահմանադրական կարգի տապալում, զանգվածային անկարգություններ, նման հոդվածներ էին դնում։ Հիմա Էս ամեն ինչը ծիծաղելի է։  Այսօր անգամ մեր տան շունն էր իրեն շատ ադեկվատ պահում։ Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք ու այս մեթոդները որևէ հաջողության չեն հասնելու, ցանկացած սցենարի պատրաստ ենք»,- ասել է նա՝ ընդգծելով, որ խուզարկությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ երեխանենրի ներկայությամբ։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026