18 Հուլ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ասում են՝ տան 9 %-ն ապօրինի է, այսինքն՝ բալկո՞նս է ապօրինի․ Իշխան Սաղաթելյան  

Ասում են՝ տան 9 %-ն ապօրինի է, այսինքն՝ բալկո՞նս է ապօրինի․ Իշխան Սաղաթելյան  

Ապօրինի գույքի շրջանակում են իրավապահները խուզարկել բնակարանը․ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա գնահատմամբ՝ գործն ինքնին ապօրինի է, որովհետև ինքը 2018-ից առաջ բարձր պաշտոն չի զբաղեցրել։

«Որպեսզի լավ պատկերացնեք, բացատրեմ․ այն պահանջը, որ ինձ նեերկայացրել են, դրանից տասն անգամ ավելի գույք արդեն կալանքի տակ են վերցրել։ Հիմա էլ եկել, ասում են՝ կանխիկ գումար ես հայտարարագրել, դա էլ պետք է վերցնենք։ Իմ բնակարանի, կարծեմ, 9 տոկոսն են ապօրինի ճանաչել։ Այսինքն՝ մնացածը հիմնավոր ա եղել, 9 տոկոսը՝ ապօրինի։ Բալկոնս ապօրինի է հիմա (ծիծաղում է- խմբ․)»,- նշեց նա։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այս ամենն սկսվել է նախընտրական շրջանում։ Իրենք պարզաբանում են պահանջել։

«Չենք հրաժարվել, բայց ասել ենք՝ բացատրեք՝ ինչու։ Գործը գտնվում է վարչական դատարանում բողոքարկման փուլում, իրենք շատ արագ՝ շըփ-թըփ, գործ են հարուցում»,- ներկայացրեց դաշնակցականը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026