23 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գործադրում կուսումնասիրեն կարկտահարության դեպքերը

Գործադրում կուսումնասիրեն կարկտահարության դեպքերը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի 2026 թվականի կարկտահարության դեպքերը, դրանց անոմալ լինելու հիմնավորվածությունը, պատճառված վնասների քանակական և ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև հակակարկտային կայանների գործադրման և դրա ազդեցության հարցը։ Աշխատանքային խմբի ղեկավարը մեկշաբաթյա ժամկետում պետք է զեկուցի վարչապետին կատարված աշխատանքների արդյունքների մասին․ տեղեկանում ենք կառավարությունից։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`

  • 2026 թվականի կարկտահարության դեպքերի ուսումնասիրության, դրանց անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության, արդյունքում հասցված վնասների քանակական և ֆինանսական ցուցանիշների, ինչպես նաև կարկտահարության վայրերում կամ դրանց մոտակայքում կարկուտ տեղալուց առաջ կամ դրանց ընթացքում հակակարկտային կայանների գործադրման և դրա ազդեցության գնահատման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:
  • Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
  • Աշխատանքային խմբի ղեկավարին՝ կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում զեկուցել Վարչապետին», – ասված է հաղորդագրության մեջ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026