
Այս տարին Սևանա լճի համար բավական ջրառատ է, միայն վերջին օրերին ջրի մակարդակը բարձրացել է 15 սմ․ Լևոն Ազիզյան
Այս տարին Սևանա լճի համար բավական ջրառատ էր, հատկապես՝ հունիս ամիսը․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայհիդրոմետ» ծառայության ղեկավար Լևոն Ազիզյանը։
«Հունիսի 1-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սմ-ով, ընդ որում ՝ նման չափի բարձրացում վերջին անգամ դիտվել է 1993 թվականին», – ասաց նա։

