24 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԱԾ-ն ու ԿԸՀ-ն ՍԴ-ին տվյալներ կփոխանցեն․ մասնակի բավարարվել է ընդդիմության միջնորդությունը․ «ՓաստԻնֆո»

ԱԱԾ-ն ու ԿԸՀ-ն ՍԴ-ին տվյալներ կփոխանցեն․ մասնակի բավարարվել է ընդդիմության միջնորդությունը․ «ՓաստԻնֆո»

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը՝ տեղեկություններ և նյութեր պահանջելու վերաբերյալ․ գրում է «ՓաստԻնֆո»-ն։

«ՍԴ աշխատակարգային որոշմամբ՝ ՍԴ-ն ԿԸՀ-ից պահանջել է մինչև հունիսի 24-ը՝ ժամը 18։00-ն, ներկայացնել՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած այն անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները, որոնց տվյալները և քվեարկության վայրը պահվել են գաղտնի, և որոնց թվաքանակը կազմել է 16.738 անձ, ինչպես նաև, թե համապատասխան ընտրական ցուցակներում բնակության վայրի հաշվառումից ժամանակավորապես քանի՞ անձ է հանվել, նշված անձանցից քանիսի՞ տարիքային խումբն է համապատասխանել 18-23 տարեկանին, ի՞նչ իրավական, տեխնիկական և կազմակերպական վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար նշված անձանց կողմից երկու կամ ավելի անգամ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը։

Մեկ այլ աշխատակարգային որոշմամբ՝ ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ ԱԱԾ-ից պահանջել է տվյալներ՝ ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ, մասնավորապես, ՀՀ մուտք գործած և 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներ՝ մայիսի 25-ից 31-ը, հունիսի 1-ից հունիսի 7-ը և հունիսի 8-ից մինչև հունիսի 14-ը ներառյալ,ինչպես նաև՝ ՀՀ-ից դուրս եկած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը, հունիսի 7-ից հունիսի 13-ը և հունիսի 14-ից հունիսի 20-ը ներառյալ։ Միևնույն ժամանակ ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ներկայացնել 2025 թվականի մայիսի 25-ից հունիսի 14-ը ներառյալ ժամանակահատվածում ՀՀ մուտք գործած և 2025 թվականի մայիսի 31-ից հունիսի 20-ը (ներառյալ) ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս եկած՝ ՀՀ քաղաքացու անձնագիր և/կամ նույնականացման քարտ ունեցող 18 տարին լրացած անձանց թվերը (առանձին)՝ 2026 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մուտք գործած և ՀՀ-ից դուրս եկած անձանց թվերի հետ համադրելու նպատակով», – նշում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026